«Եվրատեսիլը» չեղարկել է Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ձայները
Գիտություն և Մշակույթ
«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը չեղյալ է հայտարարել է երկու երկրների՝ Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ձայները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mirror-ին:
Շոուի կազմակերպիչների խոսքով՝ դրա պատճառը դարձել է ձայների հաշվման կանոնների խախտումը. երկու երկրներն էլ ներկայացրել են միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքներն այն դեպքում, երբ այդ երկրների ժյուրիի ձայների նկատմամբ դրանց հարաբերակցությունը պետք է կազմեր 1/1:
Վերահաշվարկը չի ազդի շվեդ Մոնս Սելմերլյովի հաղթանակի վրա: Երկրորդ տեղն զբաղեցրել է ռուս երգչուհի Պոլինա Գագարինան. նա նույնպես կմնա իր «արծաթե» տեղում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)