ԵԿՄ-ն սատարում է Վահագն Գևորգյանի թեկնածությունը
Քաղաքական
Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի 2015թ. մայիսի 25-ի նիստը, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը՝ որոշեց.
2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿՄ անդամ Վահագն Գևորգյանը պարտաճանաչ կատարել է իր բոլոր պարտականությունները՝ 1997թ-ից սկսած երկար տարիներ իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները անշահախնդիր ծառայեցրել է Երկրապահ կամավորականների միության ինստիտուցիոնալ կայացման, ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներին:
Ի դեպ, մայիսի 26-ի երեքշաբթի օրը, ժամը 10։30-ին կենտրոնական ընտրական շտաբում (քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտայի Տաշիր պիցցայի շենքում) տեղի կունենա Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նախընտրական ծրագրի շնորհանդեսը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից