Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ հակամարտության առնչությամբ առկա իրողությունները. ԼՂՀ ԱԳՆ
Արցախ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին կամ շարունակել ապրել պատրանքներով, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, որտեղ կոչ է արվում Եվրամիությանը անվերապահորեն հետևել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, ԼՂՀ ԱԳՆ-ն թվիեթերյան իր միկրո բլոգում հետևյալ հաղորդագրությունն է տեղադրել. «Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի: Շարունակել իր հանգիստը` պատրանքների հիման վրա, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան