Սամվել Կարապետյանի զավակները հայտնվել են Forbes-ի ցանկում
Հասարակություն
Forbes ընկերությունը որոշել է ուսումնասիրել է իր ցանկի առաջին 150 բիզնեսմենների երեխաների աշխատանքային կենսագրությունը՝ պարզելու համար, թե ովքեր են միլիարդատերերի երեխաներն ու ինչով են նրանք զբաղվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Forbes-ի այդ վարկանիշային ցանկի 7-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները՝ Սարգիս և Տաթևիկ Կարապետյանները։
Սամվել Կարապետյանի ավագ որդին 2013թ.-ից սկսած «Տաշիրում» զբաղվում է առևտրային անշարժ գույքի կառավարումով և այժմ նախապատրաստում է գործարկել առևտրային ժամանցային կենտրոններ։
«Նրանցից ոչ ոք անգամ վերացական չի պատկերացրել, որ ինքը ուրիշ տեղում է աշխատելու։ Ազատ ժամանակ Սարգիսը մարտարվեստով և ֆուտբոլով է զբաղվում, հետաքրքրվում է կինոյով և երաժշտությամբ: Իմ երեխաները միշտ էլ իմացել են, որ մտնելու են ընտանեկան բիզնես և ցանկացել են դա»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Բիզնեսմենի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ղեկավարում է հոլդինգի ժամանցային և մեդիա-բիզնեսները, մասնավորապես «Սինեմա Սթար» կինոթատրոնների դաշնային ցանցը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից