Բի Բի Քինգի դուստրերի կարծիքով` իրենց հորը թունավորել են նրա օգնականները
Գիտություն և Մշակույթ
Օրերս կյանքից հեռացած բլյուզի լեգենդ Բի Բի Քինգի դուստրերը մեղադրում են նրա մենեջերին և օգնականին հորը թունավորելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քարեն Ուիլյամսն ու Փաթի Քինգը կարծում են, որ իրենց հորը սպանել են մենեջեր Լավերն Թոնին և անձնական օգնական Մայրոն Ջոնսոնը:
Իրավապահները նշել են, որ արտիստի մահվան հանգամանքները ստուգվում են սպանությունների հարցերով բաժանմունքի մասնագետների կողմից։ Քինգի դին վերադարձրել են դիահերձարան՝ ավելի մանրակրկիտ հերձման համար, որի արդյունքները պատրաստ կլինեն 8 շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Բի Բի Քինգը մահացել էր մայիսի 15-ին՝ 89 տարեկանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)