«Ռեալը» պատրաստ է Ագուերոյի համար 90 մլն վճարել
Սպորտ
«Արքայական ակումբը» կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով և պատրաստ է նրա համար վճարել 90 մլն եվրո. տեղեկացնում է TVSports-ը:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արգենտինացուն փորձել է ձեռք բերել նաև մի քանի տարի առաջ, երբ նա հանդես էր գալիս «Ատլետիկոյում», սակայն «Ատլետիկոն» հրաժարվել էր ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելուց:
Ակնկալվում է, որ Ագուերոն և անգլիական ակումբը տրանսֆերին կհամաձայնվեն մրցաշրջանի ավարտից հետո:
Նշենք, որ ֆուտբոլիստը 33 խաղում հեղինակած 26 գոլով Անգլիայի առաջնության 2014/15 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ