Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի երեք ծանրորդ
Սպորտ
Հունիսի 4-13 Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Լեհական մրցահարթակում Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում: Մեր եռյակը Վրոցլավում լավագույնս հանդես գալու համար այս պահին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային համալիրում. տեղեկացնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ