Ադրբեջանում ոստիկանին ծեծել և կախել են ոտքերից
Ադրբեջան
Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում ոստիկանին նախ ծեծել, հետո ոտքերից կախել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին olke.az լրատվական կայքին հայտնել են Մինգեչաուրի քաղաքային ոստիկանությունում: Ոստիկանության բաժնի պահակային ծառայության սերժանտ Զահիդ Զահիդլին ծեծի ենթարկվել քաղաքացիների կողմից, հետո նրան կախել են ոտքերից և որոշ ժամանակ անց հանձնել տեղամասի տեսուչին:
Պատճառն այն է, որ ոստիկանն անհանգստացրել է մի երիտասարդ աղջկա' անընդհատ հրավիրելով տեսակցության, ինչը վերջինս մշտապես մերժել էր: Այդ մասին աղջիկը պատմել է իր հորեղբոր որդիներին, որոնք էլ որոշել են այդ կերպ պատժել ոստիկանության համառ աշխատակցին:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է