Սուրիկ Խաչատրյանը ԶԼՄ-ներին խոստանում է թույլ տալ ուսումնասիրել կրակոցներից վնասված ավտոմեքենան
Հայաստան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին գալ Սյունիք' իր դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ ավելի հստակ պարզաբանումներ ստանալու համար: «Ես շատ եմ հարգում բոլոր ԶԼՄ-ներին և առաջարկում եմ գալ Սյունիք, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի ստանալ իմ դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ պարզաբանումները: Իմ առաջարկն ընդունելու դեպքում պատրաստ եմ ԶԼՄ-ներին թույլ տալ ուսումնասիրել նաև կրակոցներից վնասված ավտոմեքենան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մարզպետների մասնակցությամբ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատրյանը:
Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից