ՃՈ տուգանային հրապարակում 5 եւ ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցներ կարող են տիրազուրկ ճանաչվել
Իրավունք
Հայաստանի ոստիկանությունը կրկին դիմում է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ 5 եւ ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին՝ անձը հաստատող փաստաթղթերով եւ մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն՝ Երեւան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Լուրեր.com-ին հայտնում են, որ հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան՝ դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:
Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար:
Տեղեկատու հեռախոսներ՝ 010-56-32-94, 077-56-32-94։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում