Թեհրանում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ
Իրան
Թեհրանում ձերբակալվել են «Зар кух» ղազախա–իրանական ընկերության աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ոսկու արդյունահանման մեջ, հաղորդում է Ռիա նովոստին։
Ինչպես նշվում է Ռուսաստանի արտոգործնախարարության տարածած մամլո հաղորդագրությունում, ձերբակալվածներից երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը ձերբակալվածների հետ հանդիպելու նպատակով դիմել է Իրանի արտգործնախարարություն։ ՌԴ դեսպանությունը Իրանում Ղազախստանի դեսպանության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում ձերբակալված քաղաքացիների գտնվելու վայրի և ձերբակալության պատճառների մասին տեղեկություն ստանալու համար։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ իրանական կողմից դեպքի հետ կապված որևէ պատասխան դեռևս չի ստացվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ