OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

Ամենաները շնորհավորում են ամենաԱրամին (լուսանկարներ)

Հասարակություն

Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի (ԼՈՒՐԵՐ.HOME) տնօրեն Արամ Ալավերդյանի ծննդյան օրն է: Մի խումբ հին ու նոր լուրերցիներ այսօր հավաքվել են` շնորհավորելու իրենց շաաատ սիրելի, բարի, հումորով ու շատ հարազատ Արամի ծննդյան օրը:

Ձեզ ենք ներկայացնում հին ու նոր ընկերների շնորհավորանքները:

Սկսենք Արամի ամենա-ամենաերջանկությունից ))

Գայանե Պողոսյան - Իմ կյանքի մեծագույն երջանկություն, իմ սիրելի Արամ, շնորհավոր տարեդարձդ: Տարիներ շարունակ միասին, ձեռք ձեռքի տված անցնում ենք մեր կերտած ճանապարհով՝ ապրելով բազում երջանիկ և անմոռանալի օրեր: Վստահ եմ, որ նման օրեր դեռ շատ ենք ունենալու: Ցանկանում եմ, որ քո բարձր մարդկային որակներով, անսահման բարի սրտով և ամեն գնով մարդկանց օգնելու կարողությամբ շարունակես գործունեությունդ և հասնես լիակատար ներդաշնակության: Սիրում եմ քեզ անսահման սիրով և երջանիկ եմ քեզանով:

Ամենա«Internatioanal Media Holding»-ի հիմնադիր սեփականատեր Արման Վարդանյան - Շնորհավորում եմ Internatioanal Media Holding-ի գլխավոր տնօրեն Արամ Ալավերդյանին ծննդյան կապակցությամբ: Նա այն եզակի մարդկանցից է, ում մեջ մեկտեղվում են սթափ դատողությունը, լրջախոհությունը, երևույթները վերլուծելու և իրատեսորեն գնահատելու ունակությունը: Օժտված է ժամանակակից կառավարչին անհրաժեշտ հատկանիշներով՝ պրոֆեսիոնալիզմով, ոլորտին վերաբերող գործնական և տեսական բարձր գիտելիքներով: Ինչ վերաբերում է մարդկային որակներին, նա բարձր հոգևոր արժեքների կրող է, էությամբ բարի, վստահելի, ընկերասեր:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և ցանկանում առաջխաղացում իր ընտրած ասպարեզում, կայունություն և ջերմություն՝ մարդկային շփումներում:

Ամենալուսանկարիչ Գագիկ Շամշյան - Շնորհավորում եմ, լավագույն բարեմաղթանքներս... Ցանկանում եմ քաջ առողջություն, գեղեցիկ պահերով լի կյանք, գործերին հաջողություն ... . Թող Աստված Ձեզ պահապան լինի:

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

Ամենակա՛լ Աստված, արարիչ և պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ և քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ՝ ծննդյանս օրից մինչև այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում և փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր և շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից և իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո և զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն և եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան և օգտվեն: Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական և հավիտենական կյանքով ապրեմ Քո արքայության մեջ, Քո լույսի շնորհքով, որովհետև դո՛ւ ես իմ Տերը և Աստվածը, ո՜վ իմ փրկիչ և ապավեն. Քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն...

Ամենահարազատ խմբագիր Գոհար Վեզիրյան- Արամ ջան, շնորհավորում եմ: Թող քեզնից եկող դրական էներգետիկան հարյուրապատկվի ու վերադառնա քեզ ու քո ընտանիքին:

Ուզում եմ քեզ միշտ առողջ ու հաջողակ տեսնել, շրջապատված բարի ու լավ մարդկանցով: Ուզում եմ, որ քո պայծառ տեսակն անպակաս լինի մեր մասնագիտական դաշտից ու ընկերական հանրույթից:

Քեզ շատ սիրում եմ:

Աստված քեզ պահապան լինի, իմ լավ ընկեր:

Լուրեր.HOME-ի «կնքահայր» Դավիթ Սանասարյան- Արամ ջան, լավ մարդ ջան, ընկեր ջան, համեստության տիպար ջան, շնորհավորում եմ տարեդարձիդ կապակցությամբ:

Այս հատուկ օրով մաղթում եմ լավագույնը, առատ ժպիտներ պարգևող առիթներ, լավ տրամադրության գերակայություն... Բայց մի պայմանով, որ տիկնոջդ՝ Գայանեի հետ կիսես ձեր համատեղ կյանքի ընթացքում )))...

Արամ ջան, միասին աշխատել ենք, և վստահաբար կարող եմ ասել, որ քո մեծ սրտի, մարդկային եզակի հատկանիշների համար սիրված ես եղել ողջ անձնակազմի կողմից և այն մարդկանց, ովքեր հետդ շփվելու առիթ են ունեցել... Եվ այս կոնտեքստում մի գաղտնիք եմ հրապարակում. ծառայությանդ ընթացքում, երբ մի լուր էր գալիս քեզնից, էրեխեքը միասին ուրախանում էին, պոզիտիվով հագենում....Մաղթում եմ, որ շատերն աշխատեն, շփվեն հետդ ու ոչ թե կարոտեն, այլ ամեն օր, ժամ ու վայրկյան հարստանան քեզնից փոխանցվող դրական լիցքերով...

Ապրես, որ էդպիսին ես....

Ամենա«օլիգարխ» խմբագիր Վարուժան Բաբաջանյան - Քանի որ մեր մտերմությունն արդեն այնքան է, որ էլ իրար չենք մաղթում, այլ իրարով ենք ապրում, որպես շնորհավորանք միայն երկու բառ՝ իրարով, ախպե՛րս:

Ամենաընկերներ

Վազգեն Ավետյան - Սիրելի Ընկեր, շնորհավո՜ր ծնունդդ , թող որ քո կյանքի բոլոր ուղիներում լինես առողջ և երջանիկ՝ շրջապատված ընտանեկան սիրով և ընկերական ջերմությամբ:

Տիգրան Մելիքյան - Արամ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը, մաղթում եմ քեզ ամենալավն ու բարին, բազում հաջողություններ և նպատակներիդ իրականացում:

Նարեկ Աթանեսյան - Արամ ջան, շնորհավորում եմ, ցանկանում առողջություն, հաջողություն աշխատանքում: Լավագույնը՝ քեզ:

Ամենաերգիչ, ամենաաշխարհագրագետ, Լուրեր.HOME-ցի աներորդի Ժոռ Պողոսյան - Արամ Ալավերդյանին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին սիրով գումարում եմ ևս մեկը: Արամ ջան, ցանկանում եմ քեզ գործնական նորանոր հաջողություններ, պաշտոնական առաջխաղացումներ, քանի որ վստահ եմ, որ այն կառույցը, որտեղ որ դու կգտնվես ու գործունեություն կծավալես, անպայմանորեն գրանցելու է ձեռքբերումներ, գումարած դրան, ունենալու ենք ի դեմ քեզ մի անհատի, ղեկավարի, ընկերոջ, ում հորդորն ու խորհուրդը անգնահատելի է լինելու շատերի համար: Վստահորեն այսօր կարելի է արձանագրել, որ ԼՈՒՐԵՐ.com-ի թիմում ստեղծված բարիդրացիական հարաբերություններում դու ունես քո անգնահատելի ավանդը, և ինձ համար հաճելի է աշխատել այնտեղ, ուր առկա է քո ղեկավարումը: Շնորհավոր, իմ լավ ընկեր:

Լուրեր.HOME-ի ամենահիմնադիր Ազա Արասխանյան- Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, թող լինի շնորհավոր :))) Արամ ջաա~ան, ծնունդդ շնորհավոր, ցանկանում եմ քեզ առողջություն (սա ամենակարևորն ա): Ուզում եմ, որ բոլոր երազանքներդ քեզ համար դարձնես նպատակ ու հասնես դրանց՝ առանց խոչընդոտների, շարունակես մնալ քո տեսակի մեջ, ապրես քո պատկերացրած կյանքով և ճիշտ: Քեզ նաև շատ սիրում և հարգում եմ: Շնորհավոր:

ԱմենաԼՈՒՐԵՐ.Home-ցի, ամենամամուլագետ ու, ընդհանրապես, Լուրեր.com-ագետ Գայանե Համբարձումյան - 

-Արաաամ, մի բան ասեմ,
Չէ, լավ, հիմա չէ,
հետո կտենամ, կասեմ...
բայց չէ, սպասի` հիմա գրեմ.
ուրեմն, քեզ առողջություն,
երջանկություն,
հաջողություններ...
էհ, չէ, լավ, հետո կտեսնեմ, կասեմ :))))) 

Այ հենց սենց խառը, մի միտքս մոտ 10-12 մենախոսական նամակներով էլ ես միշտ խոսում եմ Արամի հետ ու սպասում իր OK-ին ու սմայլիկներին :D

Արաաամ ջաաան, շնորհավոր: Թող բոլոր երազանքներդ իրականանան, լինես առողջ, շաաատ-շաատ երջանիկ: Քեզ շաաատ սիրում եմ:

Շատ դժվար էր առանց էմոցիաների, առանց գոռգոռոցների, պաշտոնական ու «եթերային» քեզ շնորհավորելը:

Ամենա«սկանդալագետ», ամենաԼուրեր.Home-ցի Նելլ Ավե - Տարիներ շարունակ աշխատել միասին և որևէ անգամ չունենալ հակասություն գրեթե անհնար է պատկերացնել, բայց Արամ Ալավերդյանի պարագայում կարող եմ վստահաբար ասել՝ 0 կոնֆլիկտայնություն, բարձր աստիճանի հաշտվողականություն և համերաշխություն:

Շնորհավորում եմ իմ ավագ ընկերոջ ծննդյան օրը և մաղթում մասնագիտական և անձնական հաջողություններ: Թող իր կյանքում գերիշխող լինեն սերն ու երջանկությունը, առողջությունն ու հաջողությունը:

«Տարվա հայտնություն», ամենակարող Աստղիկ Հովհաննիսյան - Ես կլինի՞ վերջում մաղթեմ ))) Դուք ունե՞ք տնօրեն, ում կարող եք հանգիստ պատմել ձեր աշխատանքային «սխրագործությունների» մասին ու իմանալ, որ թուքումուր չեք ուտի: Դուք ունե՞ք տնօրեն, ով սկզբում լավ մարդ է, հետո՝ լավ ընկեր, վերջում՝ լավ ղեկավար: Չունե՞ք: Ցավում եմ, ուրեմն դուք ԼՈՒՐԵՐ.com-ում չեք աշխատում ))

Հիմա ես չեմ, դուք եք, ի՞նչ կմաղթեք նման մարդուն: Մի բան մենակ՝ թող բոլոր-բոլոր նպատակներն իրական դարձնեք (չեմ ասում՝ դառնան, որպես կանոն, էդպես չի լինում), մնացած եղածը՝ պահպանեք: Հա, մի բան էլ՝ համբերություն՝ մեր ձեռքին դիմանալու համար:)

Չըխկ-չխկ-չըխկ... խմեցինք ))))

Ամենա«սպորտային» Լիանա Թորոսյան - Արամ, նայեցի՞ր «Ռեալի» խաղը, լավ էր, չէ՞: Ահա այսպես ընկերական, հաճելի մթնոլորտում է անցնում աշխատանքային առօրյան: Քչերը կարող են պարծենալ նման տնօրեն ունենալու հնարավորությամբ: Շատ սիրելի ընկեր ու տնօրեն ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ ուղեկից լինի հաջողությունը, սերն ու լուսավորը: Արամ, իսկապես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ քո կյանքում լինի բարին:

Ամենա«պաշտոնական լրահոսագետ» Լիա Թահմազյան - Իմ շատ սիրելի Արամ ջան, շնորհավորանքներս...Ձեռքբերումներով լի, թեթև, ուրախ, առողջ, տարիներ եմ մաղթում քեզ:

Ամենաշոուբիզնեսագետ Նինել Սարգսյան - Արամ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Լավագույն ու ջերմ մաղթանքներս՝ քեզ ու քո ընտանիքին:

Ամենամիջազգայնագետ Անահիտ Մարկոսյան - Արամ ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ: Ցանկանում եմ աշխատանքային բեղուն գործունեություն, ընտանեկան անսահման երջանկություն, բազում հաջողություններ:

ԱմենաYoutube-ագետ Ալվինա Մախսուդյան- Արամ ջան, շնորհավոր ծնունդդ: Ցանկանում եմ միշտ առողջ, երջանիկ ու հաջողակ լինես, միշտ տենց սիրված ու հարգված բոլորի կողմից: Շնորհավոր: 

Ամենա«մայրիկ» Հայկանուշ Հակոբյան- Արամ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը, բազում նոր հաղթանակներ, անընդհատ վերելքներ, անձնական ու անանձնական մեծ երջանկություն եմ մաղթում ):

Ամենա«ԵՏՄագետ» Մերի Պետրոսյան- Կան մարդիկ, ում մեջ բարին ու դրականը մի փոքր ավելի շատ է քան մյուսների մոտ. Արամն այդ մարդկանցից է' միշտ խաղաղ, հանդարտ ու լուսավոր: Շնորհավորում ու լավագույն մաղթանքներս եմ հղում քեզ` Արամ ջան, շնորհավորելով նաև մեզ բոլորիս, որ ունենք քեզ պես գործընկեր, ընկեր ու լավ բարեկամ: Եղիր առողջ, հաջողակ ու թող կյանքդ միշտ լի լինի քեզ երջանկություն պարգևող պահերով:

Ամենա«գաղտնի» բլոգեր Նորա Մկրտչյան - Արամ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ: Մաղթում եմ քաջաառողջություն, ծով երջանկություն, բարօրություն և բազում հաջողություններ ողջ կյանքիդ ընթացքում: Միշտ շրջապատված լինեք Ձեզ շատ սիրող ու հարգող մարդկանցով: Թող Աստված Ձեզ պահի ու պահպանի Իր անխախտ սիրո և օրհնության մեջ:

Ամենա«թոփային» Նելլի Ալեքսանյան - Ինձ համար միշտ պատիվ է եղել ունենալ նման տնօրեն, աշխատել այսպիսի մարդու հետ: Սիրով շնորհավորում եմ ծնունդդ, Արամ ջան, քեզ միայն ամենալավն ու բարին եմ մաղթում:

Ամենահաշվապահ Աննա Բադալյան - Սիրելի Արամ, շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ քեզ առողջություն, հաջողություն և անսպառ եռանդ: Թող քո կյանքի ճանապարհին քեզ հանդիպեն միայն դրական և քեզ պես լուսավոր մարդիկ: Մաղթում եմ քեզ քաջ առողջություն և երկար տարիների կյանք: Եղիր հավերժ մեր կողքին, իմ ընկեր թանկագին:

Ամենա«գաղտնի» նախկին բլոգեր Անահիտ Սեյրանյան - Արամ ջան, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ!!! Մաղթում եմ, որ հաջողությունը դառնա քո մշտական ուղեկիցը: Թող կյանքիդ բոլոր օրերը լինեն լուսավոր և խինդով լի, հոգիդ միշտ խաղաղ լինի, սիրտդ՝ անսահման երջանիկ: Ուրախ եմ, որ քեզ նման տնօրեն եմ ունեցել՝ տնօրեն, ով կարող է շատ-շատերի համար օրինակ լինել: Մի խոսքով՝ ես քեզ շատ սիրում եմ և հարգում:

Ամենատնտեսագետ Հայկազ Ղուբաթյան - Արամ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Ցանկանում եմ՝ միշտ հզոր լինես, հասնես քո առջև դրված նպատակներին: Լավ մարդ ես, լավ ախպեր ես, քեզ ամենալավն ու ջիգյարովը: 

Նախկին ամենասրբագրիչ ու «թողարկող» Աննա Թումասյան- Արա՛մ ջան, քո բարությունը, ինտելեկտն ու ընկերասիրությունը միշտ կստիպեն մարդկանց հիշել քեզ՝ անկախ հանգամանքներից, տարածությունից և անցած ժամանակից....այդպես է նաև իմ պարագայում))) Շնորհավորում եմ ծննդյանդ օրը և անմոռանալի տպավորություններով հագեցած օր մաղթում!

Ամենա«life» Ռուբինա Հակոբյան - Արաաաամ, շնորհավորում եմ տարեդարձդ: Քո նման բարի, հումորով ու օրինակելի տնօրեն միշտ չի, որ կհաջողի ունենալ ))) Թող կյանքումդ շատ լինեն այն մարդիկ ու ակնթարթները, որոնց շնորհիվ կկարողանաս ասել, որ երջանիկ ես: Շնորհավորանքներ Քիմ Քարդաշյանի երկրից :)))))) 

Ամենավերլուծաբան Գևորգ Ավետիսյան- Արամ ջան, միանալով բոլորի մաղթանքներին շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը:

Ամենաանգլիախոս Լուսինե Մողրովյան - Արամ ջան, իմ լավ ընկեր, մաղթում եմ քեզ քո պես հետաքրքրիր ու պոզիտիվ անհատի շատ շատ հաջողություններ ամենուր, թող որ ժպիտը դեմքիցդ չպակասի ու սրտանց հմայվես կյանքով ու երջանկության բերկրանքով գեղեցիկ ընտանիքիդ հետ միասին, ու թող որ միշտ շրջապատված լինես քեզ սիրող ու գնահատող մարդկանցով,,,տարեդարձդ Շնորհավոոոոոր :)

Ամենաթարգմանիչ Հասմիկ Մուրադյան - Արամ ջա՛ն, մաղթում եմ, որ միշտ լինես այսպես ընկերներով շրջապատված:

Հ.Գ Հատուկ շնորհակալություններ մտքի հեղինակ, միշտ օրիգինալ Գայանեին՝ Արամի կնոջը: Երկուսիդ էլ շաաատ սիրում ենք, միշտ լինեք այսքան սիրով, ջերմ, համով, ուրախ ու երջանիկ :*

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված