Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել 

Սերժ Սարգսյանը Կաննում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Գիտություն և Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով:

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր (Կոմիտաս, Շ. Ազնավուր, Ա. Խաչատրյան, Ա. Պրուս, Շ. Սարգսյան, Ս. Փարաջանով և այլն), ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Պատվո շքանշանով: Պատվո շքանշանով է պարգևատրվել նաև կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում

Սիրելի՛ բարեկամներ,
Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում' «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։

«Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։

Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն՝ ինչ մենք ենք սիրում, մտածել այն՝ ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին՝ ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

Այո՛, անխնա ոչնչացնում էին այն ժողովրդին, որը ոչ միայն գնահատում էր արվեստն ու մշակույթը, այլև ստեղծում ու տարածում էր դրանք։ Հենց միայն երաժշտության ասպարեզում օրինակներն արդեն իսկ խոսուն են։ Պոլսում հայերն են ստեղծել առաջին նվագախմբերը, երաժշտական թատրոնները, երաժշտական պարբերականը, օպերան ու օպերետը։ Նույն թուրքական մամուլը ժամանակին գրել է. «Տիգրան Չուխաճյանն առաջին կոմպոզիտորն է, որն աշխատում է թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին»: Ցավոք, հայի միտքն ու տաղանդը չներվեց, և առաջինը հենց դրանք փորձ արվեց ոչնչացնել։

Այսպես եղել է անցած դարասկզբին: Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրծ' թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել։

Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների' Արևելքի ու Արևմուտքի հետ։

Այս ամենի կենտրոնում, անշուշտ, մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։

Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին' նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին' Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը:

Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը' Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային։

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր ֆրանսիական հողը մեզ համախմբել է արվեստներից միգուցեև ամենահասկանալիի, ամենամարդկայինի, ամենաընկալելիի ու ներազդողի' երաժշտության շուրջ։ Այսօր մենք այստեղ ներկայանում ենք մարդկության համապարփակ այն լեզվով, որտեղ խոսքը համրանում է։ Սա այն դեպքն է, երբ բառերն ավելորդ են դառնում։ Սա այն դեպքն է, երբ արվեստը ելնում է սրտից ու պիտի հասնի սրտերին։

Այդպես է եղել միջնադարյան բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալուց մինչև Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան ու Արմեն Տիգրանյան, ապա Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան։ Այդպես շարունակվելու է միշտ։ Հայոց երաժշտական մշակույթում շնորհալիներ այսօր էլ կան։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մեզ հետ նույն սրահում' Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան։ Նրանք կան ու դեռ շատանալու են։ Նրանց արվեստը հարատևող է ու ապրեցնող։

Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ' կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ։

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ
Ամենադիտված