Արգամ Աբրահամյանը քվեարկեց
Հայաստան
Արտաշատում առաջադրված քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն արդեն քվեարկել է:
Արգամ Աբրահամյանը դստեր հետ էր ժամանել թիվ 17/07 ընտրատեղամաս:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջադրվել է՝ հաշվի առնելով ժոովրդի ցանկությունը, իսկ եթե իր առաջադրվեին այլ թեկնածուներ ևս, նա չէր խուսափի մրցակցությունից:
Արգամ Աբրահամյանը խոստացավ Արտաշատի բոլոր խնդիրներին լուծում տալ:
Մեր թղթակցի հետ զրույցում նույն ընտրատեղամասի հանձնաժոովի նախագահ Կարեն Պողոսյանը տեղեկացրեց, որ ժամը 12:00-ի դրությամբ իրենց ընտրատեղամասում քվեարկել է գրանցված 1910 ընտրական իրավունք ունեցողներից 350-400-ը:
Նրա դիտարկմամբ՝ ընտրություններն անցնում են բնականոն հունով, մարդիկ բավականին ակտիվ մանսակցում են քվեարկությանը և որևէ ընտրախախտում չի գրանցվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից