Դրոշմակնիքներն անհայտանում են խոնավ անձեռոցիկի հպումից. ընտրությունները` Աբովյանում
Հայաստան
Այսօր ՀՀ 9 մարզերի 32 համայնքներում տեղի են ունենան ՏԻՄ ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրություն է նաև Աբովյան քաղաքում.
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, այս պահի դրությամբ ընտրախախտումների բացարձակ առաջատար է 28/8 տեղամասը (ք. Աբովյան):
09.37 դրությամբ տեղամասի մուտքի դռան մոտ գրանցվել են մարդկային կուտակումներ (30-40 հոգի): Խախտումը վերացվել է տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ:
Նույն ժամանակ հանձնաժողովի նախագահը (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) խոչընդոտել է իրենց պարտականություններն իրականացնող լրագրողների աշխատանքը:
28/11 տեղամասում (Աբովյան) ժամը 10.10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ քվեատուփը կնքված չէ, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի 62 հոդվածի խախտում է: Հանձնաժողովի նախագահին (Գրիգորյան Գրիգոր, ԲՀԿ) տեղեկացնելուց հետո քվեատուփը կնքվել է:
28/10 (ք.Աբովյան) տեղամասում 10.15 դրությամբ գրանցվել է ընտրության գաղտնիության խախտում. ընտրողները պարբերաբար քվեախցիկ են մտում երկու հոգով։ Խախտումը վերացվել է:
28/16 տեղամաս (ք.Աբովյան) դիտորդի հաղորդմամբ՝ անձնագրում դրվող դրոշմակնիքներն անհայտանում են խոնավ անձեռոցիկի հպումից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից