Ոստիկանությունը քաղաքացու խնդրանքը մերժել է՝ դրա՝ իրավաչափ չլինելու պատճառով
Իրավունք
«Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 4-ի համարում տպագրված «Քաղաքացին ընտրատարածքում գոյություն չունեցող հասցե է գտել» հոդվածում նշված է, որ Երևան քաղաքի Երզնկյան 39 հասցեի սեփականատեր Ժենյա Վարդանյանը պարզել է, որ այդ հասցեում հաշվառված է ավելի քան 10 քաղաքացի: Բացի այդ, ընտրացուցակում առկա է նաև գոյություն չունեցող «Երզնկյան 39Գ» հասցե, որում հաշվառված է Հայկ Սահակյան անուն-ազգանունով քաղաքացի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երզնկյան 39 հասցեի բնակելի տարածության սեփականատերը Ժենյա Վարդանյանը չէ, հետևաբար՝ նրա կողմից նշված հասցեում հաշվառված քաղաքացիներին հաշվառումից հանելու խնդրանքը իրավաչափ չէ և ենթակա է մերժման:
2005 թ. Երզնկյան 39Գ հասցեում հաշվառված Հայկ Սահակյանի հաշվառման հիմքերի վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չէ հայտնել, քանի որ հաշվառման հիմքերի պահպանման 5 տարվա վաղեմությունն անցնելու կապակցությամբ դրանք ոչնչացվել են:
Պարզվել է նաև, որ Հայկ Սահակյանը ներկայումս բնակվում է Եղեգնաձոր քաղաքում և առաջիկայում կհաշվառվի ըստ բնակության վայրի՝ հանվելով Երևան քաղաքի Երզնկյան 39Գ հասցեի հաշվառումից:
ՀՀ ոստիկանություն


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում