«Միդեմ» փառատոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը կհեռարձակվի ուղիղ եթերով
Գիտություն և Մշակույթ
Կաննում «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում' «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին համերգը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Զուգահեռաբար համերգը կցուցադրվի նաև Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)