Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Հունիսի 7-8-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես' Երևանի Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվել է 1300 քմ խոտածածկ տարածք, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում' 600 քմ, Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում' 700 քմ, Էրեբունի օդանակայանի թիվ 50 տան մոտակայքում' 7000 քմ, Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտակայքում' 500 քմ, Էրեբունի թաղամասի ավտոբազայի մոտակայքում' 1 հա, Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետարանի մոտակա այգում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, 5 պտղատու ծառեր, Մուսալեռ գյուղի գերեզմանատանն' 1 հա խոտածածկ տարածք, Հռիփսիմե վանքի մոտակա գերազմանատանն' 6000 քմ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ