Արգամ Աբրահամյանն` Արտաշատի քաղաքապետ
Քաղաքական
Հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին նշանակված հանրապետության թվով 32 համայնքում: Նշված համայնքներից 18-ում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից, Արտաշատում առաջադրված քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, ստացել է ընտրողների 10 013 ձայն:
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը - 18
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը - 20 995
Ընտրողների ընդհանուր թիվը - 21 013
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 10 401
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը - 21 350
ելունդների համարները 1 - 21350
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը - 10 965
Անվավեր քվեաթերթիկների թիվը - 253


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար