Բենիտեսը ցանկանում է «Ռեալի» բերել Ազարին և Կոստային
Սպորտ
«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին և հարձակվող Դիեգո Կոստային. տեղեկացնում է Sunday Telegraph-ը:
Իսպանացի մասնագետը մտադիր է թիմի հարձակման գիծը փոփոխել: Չնայած տարբեր ակումբների կողմից հետաքրքրությանը՝ Ժոզե Մոուրիկնյուն բազմիցս նշել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց երջանիկ են զգում լոնդոնյան ակումբում:
Ազարը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է 38 խաղի, հեղինակել է 14 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Կոստան 26 խաղում աչքի է ընկել 20 գոլով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ