Բաղրամյան 26-ի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է մայթեզրին
Արտակարգ Պատահար
Հունիսի 8-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառը և հանձնել «Սանիտեկ» ընկերության աշխատակիցներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել