Քեյթ Մոսին ինքնաթիռից հեռացրել են անպարկեշտ պահվածքի համար
Այլ
Բրիտանացի ֆոտոմոդել և երգչուհի Քեյթ Մոսը հայտնվել է ոստիկանությունում Easyjet ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած պատահարից հետո, ինքնաթիռ, որը Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքից թռչում էր Լոնդոնի Լութոն օդանավակայան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պնդում են Բեդֆորդշիրի կոմսության ոստիկանությունում, վերջինիս աշխատակիցներին կանչել են ինքնաթիռի մոտ՝ կատաղության հասած ուղևորուհուն տանելու համար:
Ըստ որում 41-ամյա մոդելի պահվածքի համար ոչ մի կարգի գրավոր գանգատ ոստիկանությունում չի ստացվել:
Easyjet-ի մամուլի ծառայությունն հատկապես ընդգծել է, որ ավիաընկերությունը մտադիր չէ հանդուրժել անպարկեշտ արարքներ իր չվերթերում և միշտ էլ իշխանություններին տեղյակ կպահի, եթե ինքնաթիռում սկանդալ տեղի ունենա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել