Արարատի մարզում ՏԻՄ ընտրություններն ընթացել են հարթ, առանց միջադեպերի
Քաղաքական
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Մրգանուշ համայնքում հունիսի 7-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի, իսկ մարզի Դիտակ և Դվին համայնքներում' ավագանու ընտրություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմին ների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանն ասաց, որ Մրգանուշում համայնքապետի պաշտոնում ընտրվել է միակ թեկնածու, նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Մանվել Սարգսյանը: Ընտրելու իրավունք ունեցող 904 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 350-ը: Կողմ է քվեարկել 340, դեմ' երկու քաղաքացի: Անվավեր ճանաչվել է ութ քվեաթեթիկ:
Լալայանի փոխանցմամբ՝ մարզի Դվին և Դիտակ համայնքներում, որտեղ նույն օրը՝ հունիսի 7-ին, անցկացվեցին ավագանու ընտրություններ, մասնակցեցին համապատասխանաբար, 892 և 212 քաղաքացի: Դվինում ընտրելու իրավունք ունեցող բնակիչների թիվը 2387 է, իսկ Դիտակում' 582:
Վարչության պետի խոսքով՝ բոլոր չորս համայնքներում էլ ՏԻՄ ընտրություններն ընթացել են հարթ, առանց միջադեպի, մինչ այս պահը ոչ մի դիմում բողոք չեն ստացել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արտաշատում ընտրվել է միակ թեկնածու, անկուսակցական Արգամ Հովիկի Աբրահամյանը: Ընտրելու իրավունք ունեցող 20 հազար 995 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 10 հազար 382-ը: Կողմ է քվեարկել 10 հազար 013, դեմ' 116 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 253 քվեաթեթիկ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել