Սիեթլի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը նվաճել է «Մութ անձնավորություն» ֆիլմը
Գիտություն և Մշակույթ
Սիեթլի 41-րդ միջազգային կինոփառատոնը հունիսի 7-ին ավարտվել է դափնեկիրների հայտարարմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լավագույն ֆիլմի համար կինոստուգատեսի գլխավոր մրցանակը՝ Golden Space Needle, նվաճել է նորզելանդացի ռեժիսոր Ջեյմս Նապիեի «Մութ անձնավորություն» ժապավենը:
Ի տարբերություն ժյուրի կողմից տրվող մրցանակների, կինոֆորումի բարձրագույն պարգևն ստացողը որոշվում է դրա հանդիսատեսների ու մասնակիցների քվեարկությամբ:
Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) միջազգային կինոփառատոնը հիմնվել է 1976 թվականին: Այժմ այն ԱՄՆ-ի՝ մասնակիցների թվով խոշորագույն և ամենաազդեցիկ կինոֆորումներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)