30–ամյա երիտասարդն ուզում էր ատրճանակները Իսպանիա տեղափոխել
Իրավունք
Երեկ՝ ապրիլի 10-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և նույն օդանավակայանի ուղևորների և ուղեբեռների հատուկ զննման ծառայության աշխատակիցները զննման գոտուց գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Դավիթ Խաչատրյանն է։ Նա Երևան–Մոսկվա թիվ 1861 չվերթով պետք է մեկներ Մոսկվա, այնուհետև՝ Իսպանիա։ Նրա ճամփորդական պայուսակի զննման ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 2 ատրճանակ՝ իր պահունակներով և 1 հատ ատրճանակի պատյան ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ։ Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հայտնաբերված զենքերն ուղարկվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։
News.armeniatv.com


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)