Բրոդվեյի՝ 2015 թվականի լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Զվարճալի տունը»
Գիտություն և Մշակույթ
«Թոնի» թատերական մրցանակի պարգևատրման 69-րդ արարողության ժամանակ Բրոդվեյի՝ 2015 թվականի լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Զվարճալի տունը» (Fun Home): Կինեմատոգրաֆիական «Օսկարի» թատերական նմանակը համարվող մրցանակների հանդիսավոր հանձնումը կայացել է հունիսի 7-ի երեկոյան Նյու Յորքի «Ռադիո-սիթի մյուզիք հոլ» դահլիճի բեմին:
Մյուզիքլը, որը բեմադրվել է ըստ ամերիկացի նկարչուհի և ֆեմինիստուհի Էլիսոն Բեկդելի համանուն գծանկարչական հուշագրությունների, պատմում է աղջկա ոչ դյուրին հարաբերությունների մասին ինքնասպանության հակում ունեցող իր հոր հետ:
Կնոջ լավագույն դերի համար անվանակարգում մրցանակի է արժանացել դերասանուհի Հելեն Միրրենը, որը խաղացել է Եղիսաբեթ Բ թագուհու դերը «Ունկնդրություն» (The Audience) բեմադրությունում: Նա թագուհուն ներկայացնում է նրա «կայացման» փուլում՝ 25-ից մինչև 88 տարեկանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)