Պիկեն շնորհակալություն է հայտնել Ռոնալդուի մասին սկանդալի առիթ դարձած դիջեյին (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո երկրպագուների առաջ ելույթի ժամանակ չի մոռացել նաև սկզբունքային մրցակցի` «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին. տեղեկացնում է Marca-ն:
Պիկեն առանձին շնորհակալություն է հայտնել Քևին Ռոլանդին, ով պորտուգալացի ֆուտբոլիստի ծննդյան օրը եղել է միջոցառման դիջեյը և հրապարակել երկույթի լուսանկարները, ինչը մամուլում սկանդալի առիթ է դարձել:
Հիշեցնենք, որ Ռոնադուն իր ծնունդը նշել էր մադրիդյան դերբիում խոշոր 0:4 հաշվով պարտությունից հետո: Միջոցառմանը չեն մասնակցել մի շարք ֆուտբոլիստներ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և հատուկ Քևին Ռոլանդին: Հենց նրանից էլ ամեն ինչ սկսվեց»,- նշել է Պիկեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ