Ռոնալդուի մայրը բերման է ենթարկվել
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դալորես Ավեյրուն, Մադրիդի օդանավակայանում բերման է ենթարկվել, երբ փորձել է 55 հազար եվրո կանխիկ գումար տեղափոխել:
El Mundo-ի տեղեկությունների համաձայն՝ մաքսակետից Ռոնալդուի մորը բերման են ենթարկել, քանի որ առավելագույն գումարը, որը կարելի է տեղափոխել առանց արտոնագրի, 10 հազար եվրոն է:
Ռոնալդուի մայրը չի բացատրել, թե որտեղից իրեն այդքան գումար: 45 հազար եվրոն առգրավվել է, իսկ Դալորես Ավեյրուին թույլ են տվել գնալ Պորտուգալիա 10 հազար եվրոյով:
Առգրավված գումարը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե Ռոնալդուի մայրը բացատրի, թե դրանք որտեղից են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ