Սմարթֆոնը կօգնի հավաքել ռազմական հանցագործությունների ապացույցներ
Այլ
Շարժական հեռախոսների համար նախատեսված նոր հավելվածը հակամարտությունների մեջ ներքաշված քաղաքացիական բնակչությանը թույլ կտա հավաքել և իրավապահ մարմիններին հանձնել արժանահավատ լուսանկարներ և տեսագրություններ, որոնք իրենցից կներկայացնեն ռազմական հանցագործությունների ապացույցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Այժմ սոցիալական ցանցերի այն լուսանկարների և տեսագրությունների մեծ մասի իսկությունն ապացուցելը, որոնցում իբր պատկերված են մարդու իրավունքների խախտումների վկայություններ, գրեթե անհնարին Է, կարծում են Միջազգային փաստաբանական պալատի (IBA) մասնագետները: EyeWitness to Atrocities (Հրեշավոր հանցագործությունների վկաներ) նոր հավելվածն իշխանություններին կօգնի ստանալու արժանահավատ ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Լուսանկարները և տեսագրություններն իրավապահ մարմինների վերահսկողության ներքո գտնվող տվյալների ընդհանուր պահոց ուղարկելու համար հավելվածը կգրանցի օգտատիրոջ գտնվելու վայրը, օրը և նկարահանման ժամանակը, ինչպես նաև Wi-Fi-ի մոտակա ցանցը. տվյալներ, որոնք անհրաժեշտ են լուսանկարի իսկությունն ստուգելու համար: Ըստ որում օգտատերը կստանա տեղեկատվությունն անանուն ուղարկելու իրավունք:
«Դա (հավելվածը) կարող Է ճեղքում դառնալ հանուն մարդու իրավունքների և միջազգային արդարության պայքարում»,- մեջբերում Է գործակալությունն IBA-ի գործադիր տնօրեն Մարկ Էլիսի խոսքը:
IBA-ում հավելել են, որ պլանավորում են հավելվածը տարածել աշխարհի՝ հակամարտությունների մեջ ներքաշված տարածաշրջաններում, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել