Հայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմը Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել․ Shamshyan.com Գլխիվայր շրջված «Nissan»-ը Գողթում. վթարն ավարտվել է առանց տուժածների Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի(տեսանյութ) ՊԵԿ հարկային համակարգերը վաղը 1 ժամով անհասանելի կլինեն Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում. Պեսկով 

ԱԺ նախագահը դատախազության գործունեության քննարկման ընթացքում բարեկրթության պակաս է տեսնում

Քաղաքական

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկման ժամանակ, որում ներկայացրել է քննարկումների վերաբերյալ իր մտահոգությունները և դիտարկումները: Ելույթի սկզբում ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի կարողացել իրեն զսպել, որպեսզի ելույթ չունենա, քանի որ ասելիք ունի, որը վերաբերում է ոչ թե առանձին պատգամավորների ելույթներին, այլ ընդհանուր քննարկման ընթացքին: «Ես չեմ հիշում, որ այս ոլորտի վերաբերյալ Ազգային ժողովում նման աննախադեպ քննարկում լիներ: Ես այն կարծիքին եմ, որ թե զեկուցողը, թե հարցեր տվողները և ելույթ ունեցողները մեկ նպատակ են հետապնդում՝ բարեփոխել մեր երկրի իրավական, դատական համակարգը: Սա մասշտաբային քննարկում էր, հիմնական զեկուցողը պատասանեց բոլոր հարցերին, պարզապես մենք չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունն ինչ: Դուք բոլորդ, փաստորեն, դատախազից հաշվետվություն էիք պահանջում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահն իր մտահոգությունը հայտնեց նաև քաղաքական մեծամասնությունը ներկայացնող մի խումբ պատգամավորների ելույթների վերաբերյալ: «Քաղաքական մեծամասնության մոտ էլ ես նկատեցի միտում, որ լավ խոսքեր են ասում, ձեռքի հետ էլ քննադատական մտքեր են հնչեցնում, թե տեսեք մենք էլ ենք ինչ-որ բան անում: Այսքանով ցուցադրականությունը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև քաղաքական մեծամասնությանը: Չի կարելի ասել բաներ, որոնք դու կարող ես շատ կարճ ճանապարհով վեր հանել, քննարկել և քո գնահատականը տալ դրա վերաբերյալ»,- ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում պակասում էր բարեկրթությունը: Նրա խոսքով՝ կարելի էր շատ հանգիստ ներկայացնել, որ երկրի դատաիրավական համակարգում կա լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն: «Այդ մասին մենք բոլորս ենք ասում: Նրանք, ովքեր պատասխանատու են այդ բարեփոխումները ճիշտ ճանապարհով տանելու հարցում, շատ լավ հասկանում են խնդրի էությունը: Նրանք, ովքեր հենց հիմա ցանկանում են դատախազից պատասխան ստանալ, որ վաղվանից ամեն ինչ կարվի, որ բոլոր բարեփոխումները կիրականացվեն, պետք է շատ լավ գիտակցեն, որ ամբողջ աշխարհի համար շատ լուրջ խնդիր է այդ համակարգը տեղից շարժելը և բարեփոխումների ճանապարհով տանելը: Այնպես որ պիտի կարողանանք քննադատության կողքին նաև դրականը տեսնել»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը պատգամավորներին մեղադրեց նաև սեփական կարծիքն ու տեսակետը դատախազին և հասարակությանը պարտադրելու մեջ: ԱԺ նախագահն այն կարծիքին է, որ որոշ պատգամավորներ էլ փորձում են հասարակության առջև «դուխով» երևալ և այս կամ այն պաշտոնյայի հասցեին որևէ քննադատական խոսք ասելուց հպարտանում են:

Նա նշեց, որ կարելի է քննադատել, սակայն պետք է տեսնել նաև լավը, պետք է այնպես անել, որ այս քննարկումներից հետո ամեն ինչ դեպի լավը գնա: Նրա խոսքով՝ պետք չէ կյանքն ամբողջությամբ գորշ գույներով ներկայացնել: ԱԺ նախագահը դրական համարեց այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազը պատշաճ կերպով ներկայացրել է հաղորդումը և պատասխանել պատգամավորների հարցերին: «Ես կարծում եմ, որ դատախազը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին: Այլ հարց է, թե որքանով այդ պատասխանները կբավարարեն մեզ, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ սևացնենք: Մենք ժողովրդի առջև ենք խոսում, եկեք մեր խորհրդարանական բառապաշարն ըմբռնելի դարձնենք հասարակությանը»,- ասաց Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահի ելույթից հետո դահլիճից հնչեցին ծափահարություններ, ինչին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տեսնում եք, պարոն Սահակյան, Ձեր ելույթին ծափահարում են թե' ընդդիմության, թե' իշխանության ներկայացուցիչները: Հազիվ մի տեղ միասնական են»,- ասաց Շարմազանովը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմըԱշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. ՄեդվեդևՈւժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել․ Shamshyan.comՕլիմպիական չեմպիոն Բոդե Միլլերին մեղադրում են թմրանյութ պահելու մեջԵրևանում կորած չինացի աղջկան սահմանամերձ գյուղում են գտելԳլխիվայր շրջված «Nissan»-ը Գողթում. վթարն ավարտվել է առանց տուժածներիՀնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպանՓոշու անթույլատրելի մակարդակ․ Հայաստանի 4 քաղաքում օդի աղտոտվածությունը գերազանցել է նորմանՆյու Յորք–Մոսկվա չվերթի «շամպունների գործը» ավարտվել է արդարացմամբ. բորտուղեկցորդուհիները անմեղ են ճանաչվելԻրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետՈւրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի(տեսանյութ)Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեցՌուս ռազմական փորձագետը կոչ է արել ամբողջությամբ անջատել Կիևի էլեկտրամատակարարումըՊակիստանի ԱԳՆ․ ամերիկացի և իրանցի փորձագետները կվերսկսեն բանակցությունները հաջորդ շաբաթՊԵԿ հարկային համակարգերը վաղը 1 ժամով անհասանելի կլինենՀունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվիՇերեմետևո օդանավակայանում կես ժամվա տարբերությամբ խափանվել են երկու Superjet ինքնաթիռների շարժիչներԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստԶելենսկու կնոջ ելույթը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում չեղարկվել էՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու սկզբից ի վեր Արևմուտքը Կիևին փոխանցել է 66 միլիարդ դոլարՈսկեթաս և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալԵվրոպայում «Օմեգա» ջերմային ալիքը դարձել է մահացու․ գրանցվում են ռեկորդային ջերմաստիճաններ և զոհերՎահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր Reuters. Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցըՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Գիտնականները հայտնաբերել են երկարակեցությանը նպաստող պարզ սննդակարգՆավթի գները կտրուկ նվազել ենԻրանը ներկայացրել է ԱԷՄԳ-ի հետ միջուկային օբյեկտներ մուտք գործելու վերաբերյալ բանակցությունների պայմաններըԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի հերթական արդյունքը մայրաքաղաքում Իրանը մտադիր է քննարկել Գազայի հարցը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակԲժիշկը բացատրել է՝ ինչու է անյուղ կաթնամթերքը ոչ միշտ օգտակար. քաղցը կարող է վերադառնալ մեկ ժամումԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. ՓաստինֆոԿասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունըՏուսկը խոստացել է «կոշտ խոսքեր» ասել Ուկրաինայի վարչապետի ներկայությամբ. լարվածություն՝ Գդանսկի համաժողովից առաջԿուլեբան կասկած է հայտնել, որ Թրամփը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցումՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԶենքի նորագույն տեսակներով ՀԱՊԿ-ի զորավարժություններ կանցկացվեն երեք երկրներումԵրիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութՌուս փորձագետը բացահայտել է ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային համակարգի հիմնական նպատակըՌուսաստանը հայտարարել է ուկրաինական բանակի նորագույն ամերիկյան ՀՕՊ համակարգի ոչնչացման մասինՈւկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին նոր տարաձայնություններ է առաջացնում. The TelegraphԼավրով. Ռուսաստանը այլևս ոչ մեկի խոսքին չի վստահի Ուկրաինայի շուրջ բանակցություններումՀայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում. ՊեսկովԿատարի վարչապետը բացատրոել է, թե ինչու է անհրաժեշտ ԱՄՆ-Իրան թեժ գիծըՀայաստանի և Հնդկաստանի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Ամենադիտված