Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը Արտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասին Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ Փաստաբան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկել ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասին 

Արցախում գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին կտրամադրվի անհատույց ֆինանսական աջակցություն

Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնեւմ են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի ն որընտիր ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներով և հաշվի առնելով նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները:

Առաջարկվող ծրագրով կառավարությունը նախատեսում է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հնգամյա գործունեության համար հռչակած 4 գերակայությունների իրագործման՝ տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում, Արցախի պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում:

«Հաշվի առնելով ներկա իրողությունները, երկրի ներքին և արտաքին միջավայրի զարգացումներն ու մարտահրավերները՝ կառավարությունը, որոշակի ճշգրտում մտցնելով գործունեությունից ակնկալվող նախանշված արդյունքներում, ծրագրել է առաջիկա երեք տարվա գործունեության մի շարք արդյունքներ»,- հավելել է Լևոն Գրիգորյանը՝ ներկայացնելով դրանցից որոշները:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Կառավարության ծրագիրը, որը սկիզբ է դրվել 2007 թվականին և որոշակի չափով փոփոխվել 2012-ին, ԱԺ-ի առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացվելու առանց արմատական փոփոխության՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը կառավարության վստահության հարցում: Այդ ծրագրով է գործադիրը առաջնոդվելու մինչև 2017 թվականը՝ ապահովելով սկսված աշխատանքների շարունակականությունը»:

ԱԺ կներկայացվեն նաև ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացել է նիստի մասնակիցների հավանությանը: Նախագծերի ընդունմամբ կսահմանվի Ազգային ժողովի՝ արդեն մշտական հիմունքներով գործող պատգամավորների վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում նոր' Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի ավելացմամբ, ինչպես նաև այդ պաշտոնի համար վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի նախատեսման նպատակով:

««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտներին թույլատրել մինչև ապրանքները իրացնելու վերջնաժամկետը լրանալը դրոշմավորել իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները: Միաժամանակ, առաջարկվում է մինչև սեպտեմբերի 30-ը երկարացնել առանց դրոշմավորման որոշ ապրանքներ երկրորդային շուկայում իրացնելու թույլատրելի ժամկետը:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ստաժի հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես, ըստ նախագծի՝ անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվելու է աշխատանքային ստաժում, եթե անձը վճարել է եկամտային հարկ: Առաջարկվող փոփոխությունը տարածվում է նաև 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա;

Նիստում գործադիր մարմինը սահմանել է դատավորի կենսաթոշակի նկատմամբ ամենամսյա հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը: Կառավարության որոշմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում, անձին տրվող ամենամսյա դրամական օգնության վճարումը դադարեցվում է՝ կենսաթոշակի նշանակման պահից։

2012-2017 թվականների գործունեության ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը մեկնարկում է նոր ծրագիր, որի համաձայն հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, տրամադրվելու է անհատույց պետական ֆինանսական աջակցություն' մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում: Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տն երով ապահովմանը:

«Այս ծրագրով կյանքի ենք կոչում նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը: Սրանով նպատակ ունենք վերացնել հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետական բյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար: Բացի դրանից, գյուղերում խթանելու ենք բնակարանաշինությունը՝ այդ կերպ լուծելով գյուղի ամրացման ռազմավարական հարցը»,- նշել է Արայիկ Հարությունյանը և պահանջել շահառուների շրջանում բացատրական աշխատ անք տանել' հեշտացնելու համար ընթացակարգը:

Վարչապետի խոսքով՝ շինարարությունը պետք է վերահսկվի, որպեսզի այն իրականացվի համապատասխան չափորոշիչներով և սեյսմակայունության ապահովման ու տեղանքի ճիշտ ընտրության պայմաններում: Նա հորդորել է, որ բոլոր այս ծառայությունները մատուցվեն պետության կողմից' անվճար, որպեսզի ցուցաբերվող օգնությունն արդյունավետ լինի: Կառավարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ծրագիրը կվերանայվի' ընթացքում առաջացող խնդիրները լուծելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահԱլբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկելWSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասինԱյս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայրԹրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համարԱյսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է
Ամենադիտված