Արմավիրում առաջացած պայթյունի հետևանքով երիտասարդ է վիրավորվել
Իրավունք
Ոստիկանությունից հաղորդում են, որ ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Էդգար Բ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից անհայտ առարկա գտնելու և դրա հետ անզգույշ վարվելու արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում