Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով կա ձերբակալված
Իրավունք
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի երեկ տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս, սակայն, նշեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ անձի վերաբերյալ այլ տեղեկություններ ոստիկանությունը չի հայտնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին՝ 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ՝ «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը՝ գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի