Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը բացարձակ կապ չունի ԲՀԿ-ի հետ. Խաչիկ Գալստյան
Իրավունք
Երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իր փեսայի սպանության գործով բոլոր ձերբակալվածները ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են և նշել, որ պատճառը քաղաքական է:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ ինքը ծանոթ է այդ հայտարաությանը և ասաց, որ որպես հիմք ընդունենք ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ասածները, որն էլ թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ այդ պատմությունը բացարձակ կապ չունի ԲՀԿ-ի հետ:
«Իրենք ո՛չ կուսակցական են, ո՛չ էլ նրանց ընտանիքի անդամներն են կուսակցական: Ինձ համար անհասկանալի է քաղաքապետի պնդումը: Մենք մեր քարոզարշավով ենք զբաղված: Դժբախտությունը կապել քաղաքականության հետ չի կարելի: Ուղղակի էդ մարդը հենց տրամադրություն չի ունենում, մեկին մեղադրում է», - նշել էր Մարտուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին՝ 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.10-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ՝ «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը՝ գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արդեն կա մեկ ձերբակալված:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում