Հմայակ Հովհաննիսյանի մեքենան կողոպտել են
Իրավունք
Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունից տեղեկացնում են, որ այսօր կողոպտվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի Գազ 31 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան: Այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում:
Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրել է ոստիկանություն հաղորդում հանցագործության մասին, սակայն, ըստ Հայաստանի քաղաքագետների միության ներկայացուցչի, Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել և մեքենայի անվտանգությունը նոր կողոպուտից ապահովագրելու ոչ մի երաշխիք սեփականատիրոջը չի տալիս:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում