Ոստիկանությունը 10 օրում վերացրել է ընտրացուցակի ընդամենը 254 անճշտություն
Հասարակություն
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ։ Ըստ ոստիկանության հրապարակման, ընտրողների թիվը կազմում է 2.482.593։
Ապրիլի 6-ին Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ընտրողների թիվը այդ պահի դրությամբ կազմել էր 2.482.739։
Այսինքն՝ 10 օրվա ընթացքում Ոստիկանությունը հայտնաբերել և վերացրել է ընտրացուցակի ընդամենը 254 անճշտություն։
Հատկանշական է, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներն ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բազմաթիվ հայտարարություններ են արել և մատնանշել են ընտրացուցակներում առկա հստակ ու մեծաքանակ թերություններ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում