Բժշկի անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հիվանդը մահացել է
Իրավունք
2012թ. ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Մասնավորապես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ. Ներսիսյանը անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում