Ընտրություններ 2012. հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մասնավորապես՝ ըստ Գ. Առուստամյանի հաղորդման՝ 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անհայտ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քթի շրջանում եւ մարմնի տարբեր մասերում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում