«Սատանիստական պատմություններ» դատարանում
Իրավունք
Վերջերս արդի են դարձել աղանդավորական, հակաքրիստոնեական կառույցների կողմից տարբեր դատական հայցադիմումներով հանդես գալը, որոնցից մեկի քննումը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ «Մեկ ազգ» կազմակերպության նախագահ Գոռ Թամազյանին դատի են տվել միանգամից մի քանի անձինք՝ «սատանիստ», բլոգեր և ազատ լրագրող Բայանդուր Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դանիել Յոհաննեսյանը և բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը:
Հայցադիմումը ներկայացվել էր այն բանի համար, որ «Մեկ ազգ» կազմակերպության ֆեյսբուքյան էջում կատարվել էր գրառում, ըստ որի՝ հայցվորներին անվանել են «գաղափարական վիժվածք, խեղկատակ և նմանատիպ անձանց համախոհ»:
Այսօր՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական 2-րդ նիստը։ Կողմերին լսելուց հետո դատավոր Գայանե Սարգսյանը դատավճռի հրապարակման օր նշանակեց սույն թվականի հուլիսի 1–ը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում