Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ ընդդիմության պահանջն իրատեսական չէ
Հասարակություն
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ասյօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարաեց, թե ընդդիմությանն պահանջն իրատեսական չէ:
Հիշեցնենք, որ վերջերս ՀԱԿ-ը, «Ժառանգություն» եւ ՀՅԴ-ն նամակ են ուղարկել են ոստիկանությանը և վարչապետին՝ խնդրելով իրենց տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։
«Ոստիկանութունից պահանջվում է մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում, քանի որ դուրս եկողների ռեգիստր չի վարում, դուրս գնացողների տվյալները չունի և չի կարող ունենալ: Այդ պահանջը իրավաչափ չէ: Որևէ համակարգ նման ծրագրային հնարավորույունն չունի»,- նշեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կարող է անհրաժեշտության դեպքում դուրս գնացածին հայտնաբերել անհատական տվյալների որոնմամբ:
Հովհաննես Քոչարյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմության պահանջած տվյալների վերաբերյալ որոշ տեղեկություններ հնարավոր է ի հայտ գան մարդահամարի արդյունքների հրապարակումից հետո՝ հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում