«Ես եմ անկախությունը»
Բլոգոսֆերա
Սիրանուշ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Իմ ազատ հայրենիք» (15 տարեկան էի)
1990թվական, օգոստոսի քսաներեք: Էջմիածնի քաղաքային ծննդատան ողջ անձնակազմը, հեռուստացույցի դիմաց նստած, ուշադիր հետևում էր' արդյոք կհաստատվի հռչակագրի մասին որոշումը: Ընդունվեց որոշումը, որը հաստատվեց իմ առաջին ճիչով: Անկախությունն էլ ինձ նման թույլ էր, անպաշտպան, երկար սպասված,բայց ժամանակից շուտ ծնված: Նա էլ ինձ նման սիրո, քնքշանքի, հոգատարության ու խնամքի կարիք ուներ: Անցավ դժվար առաջին տարին. ես պայքարում էի կյանքի, իսկ անկախությունը' հաստատվելու համար: 1991 թվականի Սեպտեմբերի քսանմեկին ամբողջ ժողովրդի ”ՙԱյո”-յին խառնվեց նաև իմ առաջին թոթովանքը' “Այո” անկախությանը: Թանկագին բառեր էին, բայց ինչ գնով ձեռք բերված ու ինչ ճանապարհ անցած: Դժվար տարիներ են եղել իմ մանկության տարիները, բայց դրանք ինձ համար ուրախ, երջանիկ ու լուսավոր տարիներ էին, չնայած որ անցնում էին խավարի, ցրտի ու պատերազմի միջով: Երբ մեծերը խոոսում են այդ խավար տարիների մասին, ես էլ եմ ուզում որևէ բան հիշել ու լսում եմ միայն այն ուրախության ճիչերը, որոնք լսվում էին, երբ միացնում էին էլեկտրական հոսանքը: Եվ այսպես էլ մեծանում էինք միասին ես ու անկախությունը' երբեմն ընկնելով, վիրավորվելով, բայց միևնույնն է, միշտ էլ ոտքի էինք կանգնում ու առաջ քայլում: Երբեմն ինձ թվում, թե ես հենց անկախությունն եմ և երբ գա այն ժամանակը, երբ մենք պետք է պաշտպանենք մեր անկախությունը, ես կպաշտպանեմ այն այնպես, ինչպես կպաշտպանեմ ինքս ինձ: Եվ այսպես, մեր երկրի պատմությունը բաժանվում է անկախությունից առաջ ու անկախությունից հետո, իսկ իմ ընտանիքի պատմությունը' իմ ծնունդից առաջ ու իմ ծնունդից հետո»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել