Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է «աշխարհի մեծագույն առաջնորդներ»։
Հարցին, թե արդյոք Սի Ծինփինը մեծագույն առաջնորդներից մեկն է, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Այո, դա այդպես է»: Խոսելով երկրորդ առաջնորդի մասին՝ Թրամփը առանձնացրել է Մոդիին և ընդգծել, որ նա «շատ լավն է»։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Մոդին «մեծ առաջնորդ» է, և Միացյալ Նահանգներն այժմ «մեծ բիզնես» է անում Հնդկաստանի հետ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել