Թրամփին նկատել են Սպիտակ տան ինտերիերը սեփական ձեռքով զարդարելիս
ԱՄՆ
The New York Times-ի լրագրողներ Մեգգի Հաբերմանի և Ջոնաթան Սվոնի նոր գրքում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է զբաղվել Օվալաձև աշխատասենյակի ձևավորմամբ՝ օգտագործելով անգամ սուպերսոսինձ։
Հեղինակների տվյալներով՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մի օր տեսել է, թե ինչպես է Թրամփը սոսնձում ոսկեգույն դեկորատիվ տարրեր մարմարե բուխարու վրա։ Գրքում նշվում է, որ նախագահի այս վարքագիծը նրա շրջապատի համար անակնկալ չի եղել, քանի որ նա հաճախ նախընտրում է անձամբ վերահսկել ինտերիերի ձևավորման աշխատանքները։
Հրատարակության համաձայն՝ Թրամփը մեծ ուշադրություն է դարձնում Սպիտակ տան արտաքին տեսքին և նախկինում ևս հրապարակայնորեն ցուցադրել է իր նախընտրած ոսկեգույն ձևավորման տարրերը, ներառյալ նոր տեղադրված ոսկեգույն վարագույրները։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել