Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. Մնացականյան Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ 

1941-1945 թվականների մեր ընդհանուր հաղթանակը

Ռուսաստան

2015 թվականին մենք, ինչպես և աշխարհի շատ ժողովուրդներ, նշեցինք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Տարեցտարի այդ պատմական իրադարձության կարևորությունը միայն աճում է, քանի որ Հաղթանակի տոնը թանկ է մեզանից յուրաքանչյուրի համար: Թանկ է այն մարդկանց հիշողությամբ, ովքեր իրենց կյանքի գնով ազատությունն էին պաշտպանում, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն մեր լուսավոր ապագայի: Անցնում են տարիներ, տասնամյակներ, սերունդներ են փոխվում... սակայն հնարավոր չէ մոռանալ մարտիկների սխրանքը, որոնք ոչ միայն մեր կյանքն են փրկել, այլև մարդու կոչումը:


Ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմն ազատագրական էր, համաժողովրդական: Զավթիչների հետ պայքարում սովետական մարտիկները դրսևորեցին քաջություն ու խիզախություն, ամբողջականություն ու միասնականություն թշնամու առաջ, աշխատասիրություն և ինքնազոհություն, ռազմական սխրագործություն և սեր Հայրենիքի նկատմամբ: Իսկ նրանց կանայք, մայրերը և երեխաները, փոխարինելով ռազմաճակատ գնացածներին, ինքնամոռաց աշխատում էին թիկունքում:


Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ օրերը և անգամ ժամերը ցուցադրեցին սովետական մարդկանց չտեսնված տոկունությունը, նրանց վճռականությունը պաշտպանել երկիրը, Հայրենիքի պատիվն ու անկախությունը: Բարենցի ծովից մինչև Սև ծովն ընկած հսկայական ողջ տարածքում հիտլերյան զավթիչները հանդիպում էին համառ դիմադրության:


Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում այն նշանակալից օրն է տոնացույցում, երբ մենք գիտակցում և զգում ենք ինքներս մեզ որպես մեկ ամբողջություն' հաղթանակած ժողովուրդ: Անկասկած, այդպիսի ամբողջությունն իր ներսում կարող է վիճել և պայքարել քաղաքական համոզմունքների, տնտեսական շահերի և այլ մնայուն կամ անցողիկ արժեքների շուրջ, բայց երբ խոսքը վերաբերվում է մեզ միավորած մայիսյան հաղթանակներին, ոչ մի շեղում լինել չի կարող' Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, հաղթանակը նացիզմի վրա մեր ընդհանուր հաղթանակն է:
Սովետական ժողովուրդը ազատել է ամբողջ Եվրոպան ֆաշիզմից ու նացիզմից: Յուրաքանչյուր ոք, ով եղել է ռազմաճակատում, հասկանում էր, որ պայքարում է Սովետական Միության կազմի մեջ մտնող ամբողջ տարածքի ազատագրման համար:
Հարկ է նշել, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդների մոտ Հայրենական պատերազմում տարած հաղթանակն ընկալվում է որպես ХХ դարի ամենանշանակալից իրադարձություն։ Միաժամանակ ամենուր չափազանց մեծ է հետաքրքրությունն այն ներդրման նկատմամբ, որը կատարել են ԽՍՀՄ տարբեր ազգության ներկայացուցիչները հաղթանակին հասնելու համար։
Հայ ժողովուրդը նախկին Սովետական Միության մնացած ժողովուրդների հետ մեկտեղ պատերազմի առաջին իսկ օրից մտել էր պայքարի մեջ: Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմում մեր պատմության ամենափայլուն էջերից մեկն է:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի շարքերում հայերի թիվը հասնում էր շուրջ 650000-ի, որոնք տոկոսային հարաբերությամբ ամենամեծ կորուստներն են կրել' համարյա ամեն երկրորդ հայ չի վերադարձել պատերազմի դաշտից: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ դեռ երբեք հայ ժողովուրդը միաժամանակ չէր թողել այդքան ռազմիկների և ոչ մի պատերազմում չէր ունեցել այդքան մարդկային զոհ:

Չնայած որ հենց Հայաստանում, բարեբախտաբար, ռազմական գործողություններ չեն իրականացվել, դա համընդհանուր պատերազմ էր, որտեղ ռազմական սխրագործության համար ավելի քան 70 հազար հայեր արժանացել են բարձր պետական մրցանակների, այդ թվում' Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Ճշտված տվյալներով' պատերազմի տարիներին այդ կոչմանն է արժանացել 104 հայազգի խորհրդային մարտիկ, որոնցից 38–ը' հետմահու։ Խորհրդային Միության հերոսների թվում են եղել ճակատի հրամանատար, բանակի գեներալ Ի. Բաղրամյանը, հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ս.Ս. Մարտիրոսյանը, տանկային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ա. Հ. Բաբաջանյանը, հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Գ Բաբայանը, Բ. Ա. Վլադիմիրովը, Ա. Ա. Ղազարյանը, Ա. Գ Կարապետյանը, հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գ. Կ. Բաղյանը, տանկային գումարտակի հրամանատար, կապիտան Ա. Վ. Ղազարյանը, ավիացիոն գնդի հրամանատարի օգնական, կապիտան Ա. Բ. Մանուկյանը, ավիացիոն էսկադրիլիայի շտուրման, մայոր Ա. Դ. Կասպարովը, հրաձգային գումարտակի կազմակերպիչ, լեյտենանտ Ֆ. Ի. Սարկիսովը, հրետանային գնդի հրամանատար, կապիտան Կ. Ա. Նազարովը (Նազարյան), ականանետային գնդի հրամանատար, լեյտենանտ Գ. Բ. Վարտումյանը, տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Ա. Ամատունին, ավտոմատավորների առանձին դասակի հրամանատար, ավագ սերժանտ Ա. Ռ. Մկրտչյանը, կապի դասակի հեռախոսավար, եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանը, գվարդիայի հրաձիգ–ավտոմատավոր, կարմիր բանակային Ս. Ս. Չիլինգարյանը և շատ այլ հերոսներ ։


Ազատագրումը գերմանական-ֆաշիստական օկուպացումից հնարավոր դարձավ Սովետական Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր ինքնազոհ ջանքերի շնորհիվ ինչպես ճակատներում, այնպես էլ թիկունքում: Մեծ էր ԽՍՀՄ նախկին պետությունների և Անդրկովկասի ժողովուրդների ավանդը հաղթանակի գործում: Այդ տարածքներում կենտրոնացել էին կարևորագույն արտադրամիավորներ, որոնք ապահովում էին ռազմաճակատը ռազմական տեխնիկայով և ռազմամթերքով: Անդրկովկասի կարևոր դերը կայանում էր նաև Թուրքիային զսպելու մեջ, որը, ինչպես հայտնի է, կենտրոնացրել էր սահմանի վրա 28 դիվիզիա: Իսկ Հայաստանի տարածքում ձևավորվել էր հինգ ազգային հրաձգային դիվիզիա, որոնք հռչակեցին հայ մարտունակության անունը' պայքարելով Հայրենականի ռազմաճակատներում: Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք այդ ժամանակ մտնում էին ԽՍՀՄ կազմի մեջ, արժանի ներդրում ունեցան ֆաշիզմի վրա տարված հաղթանակում:

Յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ունեցել հաղթանակի գործում: Պետության պատմական դերը ֆաշիզմը ջախջախելու մեջ ժողովրդի ազգային հպարտությունն է կազմում, որոշում երկրի հեղինակությունը հետպատերազմյան աշխարհում և քաղաքական քաշը միջազգային հարցերի լուծման մեջ:

Հակահիտլերյան կոալիցիայի հիմնական մասնակիցների հետ մեկտեղ թշնամու դեմ հաղթանակի մեջ մեծ ավանդ են ներդրել և այլ պետությունների ժողովուրդներն ու բանակները: Երկար ժամանակ քաջարի պայքար էր տանում Հարավսլավիայի Ժողովրդական-ազատագրական բանակը, արիաբար պայքարում էին Լեհաստանի և Չեխոսլովակիայի ռազմիկները, Սլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ժողովրդական շարժումների մասնակիցները: Ազատագրական պայքար էին տանում ալբանական ժողովուրդը և Հունգարիայի հայրենասերները:

Սովետական Միությունը աշխարհի միակ ուժն էր, որը հերոսական պայքարի արդյունքում 1941թ. կանգնեցրեց ֆաշիստական Գերմանիայի անընդհատ հաղթանակած երթը Եվրոպայով:

Սովետական Միությունը առավելագույն ներդրումն է ունեցել ընդհանուր զինված պայքարի գործում և ջախջախել է հիտլերյան բլոկի բանակի հիմնական ուժերը' դրանով իսկ պայմանավորելով Գերմանիայի և Ճապոնիայի ամբողջական կապիտուլյացիան:

Հասարակության սոցիալական միասեռությունը, շահագործվող դասերի բացակայությունը դրանցում եղել են բոլոր սովետական մարդկանց բարոյա-քաղաքական միասնականության հիմքը ծանր փորձությունների տարիներին: Ուղեղով և սրտով նրանք հասկացան, որ միասնականության մեջ է նրանց ուժը և հաղթանակի հույսը: Փորձությունն անցավ և ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը' հիմնված սոցիալական միասեռության, սոցիալիստական գաղափարախոսության և պայքարի ընդհանուր նպատակների վրա: Մեծ հաղթանակը հնարավոր դարձավ միայն շնորհիվ այն բանի, որ հասարակության մեջ գոյություն ուներ միասնականություն և համաձայնեցում, որ Սովետական Միության բոլոր ժողովուրդները միացան մեկ նպատակի' ֆաշիզմի ոչնչացման իրականացման համար:

Նելլի Ավետիսյան

Великая Отечественная. Герои Армении

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ)
Ամենադիտված