ԵՄ–ը մեկ ամսով հետաձգել է Իրանի դեմ նավթային էմբարգո կիրառելու որոշումը
Իրան
Եվրոպական միությունը մինչև մայիսի վերջ հետաձգել է Իրանի նկատմամբ նավթային էմբարգո հայտարարելու որոշումը, որը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հուլիսի 1–ից, հաղորդում է Itar-Tass–ը՝ հղում անելով Իրանի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին։
Ի սկզբանե Իրանի նկատմամբ նավթային էմբարգո հայտարարելու վերջնական որոշումը պետք է կայացվեր կիրակի Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում։
ԵՄ-ը հանդիսանում է Իրանից արտահանվող նավթի 20%–ի գնորդը։ Դրանց հիմնական գնորդներն են համարվում Հունաստանը, Իտալիան և Իսպանիան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ