ԱՄՆ-ը չի օգնի Ռուսաստանին սիրիական ընդդիմության դեմ արշավում. Օբամա
Աշխարհ
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի համագործակցելու Ռուսաստանի հետ սիրիական ընդդիմության դեմ ռազմական արշավում:
«Ռուսաստանի մոտեցումը սիրիական խնդրին՝ աղետի բաղադրատոմս է: Մենք պատրաստ չենք համագործակցել ռուսական ռազմական արշավի հետ, եթե նրա նպատակն է սպանել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն Ասադի հետ»,- մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքը Associated Press գործակալությունը:
Օբաման ընդգծել է, որ պատրաստ է աշխատել Վլադիմիր Պուտինի հետ, եթե նա «ցանկանում է միջնորդ դառնալ Սիրիայում քաղաքական լուծման հարցում», միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Ասադի վարչակարգը, ի վերջո, անկում կապրի:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները