Լա-Մանշի թունելով գնացքների երթևեկը ընդհատվել է` փախստականների ներհոսքի պատճառով
Աշխարհ
Լա-Մանշի թունելով գնացքների երթևեկը ընդհատվել է՝ անօրինական ներգաղթյալների ներհոսքի պատճառով: Համապատասխան որոշումն ընդունվել է Eurotunnel ընկերության կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Sky News-ը:
Դադարեցվել են ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար փոխադրումները: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ խնդիրը լուծվում է:
Ֆրանսիա հասած փախստականները բոլոր միջոցներով փորձում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Կալե սահմանամերձ քաղաքում այժմ գտնվում է մի քանի հազար ներգաղթյալ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները