Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունը կօգնի արմատախիլ անել ահաբեկչությունը. Եգիպտոսի ԱԳՆ
Աշխարհ
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ Սիիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի հատուկ գործողությունը նպաստում է երկրում ահաբեկչության վերացմանը:
Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները կապի մեջ են Կրեմլի հետ` Սիրիայում ՌԴ հակաահաբեկչական գործողությունների հարցով:
«Ռուսաստանի մասնակցությունն այդ պայքարում` իր ներուժով և հնարավորություններով, մեր գնահատմամբ, կազդի Սիրիայում ահաբեկչոթյան սահմանափակմանն ու վերացմանը», - մեջբերել է Եգիպտոսի ԱԳ նախարարին ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան