Հունական Կոս կղզում գտել են ներգաղթյալ երեխայի մարմին
Աշխարհ
Հունական Կոս կղզում գտել են ներգաղթյալ երեխայի մարմին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Առափնյա պաշտպանության ներկայացուցչի խոսքով՝ երեխան, ըստ ամենայնի, 6-12 ամսական տղան, ափ է նետվել հյուրանոցներից մեկի մոտ: Հայտնի չէ, թե ինչ ազգության է եղել երեխան:
Կոսն այն վայրն է, որտեղ Էգեյան ծովով ձգտում են հայտնվել տասնյակ հազարավոր ներգաղթյալներ և փախստականներ, որպեսզի իրենց ուղին շարունակեն դեպի Եվրոպայի խորքեր:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ սոցցանցերում հայտնվեց խեղդամահ եղած 3-ամյա սիրիացի երեխայի՝ Ալան Քուրդիի լուսանկարները, որի մարմինը հայտնվել էր թուրքական Բոդրումի ափին: Նրա մահը համաշխարհային հանրության ուշադրությունը գրավեց ներգաղթյալ ընտանիքների ճակատագրի նկատմամբ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները