Չինաստանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Աշխարհ
Չինաստանի արևելքում այրվում է հերթական գործարանը: Ինչպես հաղորդում է երկրի կենտրոնական հեռուստաընկերությունը, Չժեցզյան նահանգի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ:
Դեպքի վայրում աշխատում է 70 հրշեջ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել նիտրոխլորբենզոլի քիմիական ռեակցիան: Կա հրդեհի հետագա տարածման վտանգ:
Հայտնի է, որ բոլոր տուժածներն արդեն հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները